Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գերմանիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման քաղաքականությունը

$
0
0

2015 թ. Հայաստանում կմեկնարկի Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման խոշոր նախագծի իրականացումը: Նախագիծը կֆինանսավորվի Գերմանիայի կառավարության կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: 

Նրա խոսքով, Գերմանիան կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ իր հարաբերությունները` ընդլայնելով երկու երկրների համագործակցության քաղաքականությունը: Դիվանագետը նշել է, որ համագործակցությունն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը` ինչպես վարկային ռեսուրսների տրամադրման ճանապարհով, այնպես էլ` այլ ոլորտներում: Նրա խոսքով, երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացմանը նպաստում է, մասնավորապես, երկու երկրների ընկերությունների միջև համագործակցությունը:


Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և ՙԲարձրավոլտ էլեկտրացանցեր՚ ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են վարկային և ծրագրային համաձայնագրեր:  ՙԿովկասյան էլեկտրահաղորդման ցանց Iե ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից:Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:Նշենք, որ ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 մլն եվրո: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին: Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն վերջնական շահառու ՙԲարձրավոլտ էլեկտրացանցեր՚ ՓԲԸ-ին:
Նշենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2014 թ. առաջին կիսամյակում աճել է 28,8%-ով և կազմել $294,4 մլն: Արտահանման ծավալը Հայաստանից Գերմանիա հաշվետու շրջանում կազմել է $106,5 մլն, իսկ Գերմանիայից Հայաստան ներմուծումը` $188 մլն: Հայաստանից Գերմանիա հիմնականում արտհանվում է պղնձի խտանյութ և պղնձի անոդներ ($28 մլն), երկաթե ձուլվածք ($24,5 մլն), մոլիբդեն և մոլիբդենից ապրանք ($9,7 մլն), հագուստ ($4,6 մլն) և այլն: Նույն ժամանակաշրջանում Գերմանիայից Հայաստան են ներմուծվել ավտոմեքենաներ ($58,3 մլն), դեղեր և դեղանյութեր ($7,1 մլն), բեռնատար ավտոմեքենաներ  ($6,6 մլն):


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles