Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով, ՙԻնտերֆաքսին՚ հայտնել են ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում:
ՙԶորակոչով ծառայող վերջին զինվորականները Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից կհեռանան 2016 թ. գարնանը՚,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է դեռ անցյալ տարի և կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Նա հիշեցրել Է, որ 2014 թ. դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անձնակազմը համալրվում Է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
Նրա խոսքով, արտասահմանյան ռուսական ռազմակայաններ ծառայելու ուղարկվող զինվորականների բարոյահոգեբանական որակների մանրամասն ստուգում է իրականացվելու նաև ռազմական օկրուգների հավաքակետերում: