Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: «Համանախագահների գործունեությունը կա, իսկ արդյունք չկա», - հայտարարել է Ալիևը:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե քանի դեռ Մինսկի «եռյակը» վճռական քայլեր չի ձեռնարկել, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կձգձգվի: Թուրքիայի ղեկավարն ընդսմին հայտարարել է, որ Անկարան կշարունակի սատարել Բաքվին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Մեր դիրքորոշումը հստակ է, և դրանից նահանջն անհնար է», - ասել է Էրդողանը: