Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի ներառմանը խոչընդոտներ Ադրբեջանն ստեղծել է Թուրքիայի ՙձեռքով՚

$
0
0

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի ներառմանը խոչընդոտներ Ադրբեջանն ստեղծել է Թուրքիայի ՙձեռքով՚:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ավելի վաղ Ադրբեջանը և Թուրքիան պաշտոնական նամակներ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի հնարավոր ներառման առնչությամբ առարկություններով: 

Հարևան երկրների բարձրացրած հարցերի պատասխանները հայկական կողմը, մասնավորապես, տվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ երկրների դեսպանատների հետ հանդիպումների ու քննարկումների շրջանակներում: 

Արդյունքում հայկական հայտը հավանության է արժանացել համապատասխան հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որի կազմի մեջ մտել են 6 երկրի`Հունաստան, Ղրղըզստան, Բրազիլիա, Լատվիա, Բուլղարիա, Նամիբիա, ներկայացուցիչներ: 

Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու որոշումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում իսկական հիստերիա է սկսվել: Ադրբեջանական մամուլը պնդել է, որ Ադրբեջանի ճնշման ներքո հայտնի անվանումը ՙԼավաշ. ավանդական հայկական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները՚ անվանումը փոխարինվել է ՙԼավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում՚ անվանմամբ, ինչը  թույլ կտա Ադրբեջանին հետագայում լավաշը ներկայացնել որպես ողջ տարածաշրջանի տարածքի վրա տարածվող մշակութային ժառանգություն: 

Իրականում Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեն առաջարկել է հետագայում չօգտագործել կոնկրետ ազգի անվանումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու համար օբյեկտների անվանակարգերում: 

ՙՄենք համաձայնել ենք փոխել ձևակերպումը Կոմիտեի հետ բանակցությունների մի քանի փուլից հետո: Իսկ ադրբեջանական կողմը ոչ թե փոխզիջումներ, այլ լավաշի առնչությամբ որոշման նախագծի`անճանաչելիորեն փոփոխված նոր տարբերակ է առաջարկել: Իսկ դա անընդունելի էր մեզ համար՚,- նշել է Կաժոյանը: 

Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի ներառման վերաբերյալ որոշման նախագծում որևէ փոփոխություն չի կատարվել: Հատկանշական է, որ որոշման նախագծում մանրամասն նկարագրված է նաև հայկական թոնիրը, որտեղ պատրաստվում է լավաշը: 

Կաժոյանի խոսքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի ներառմանը խոչընդոտներ Ադրբեջանն ստեղծել է Թուրքիայի ՙձեռքով՚, քանի որ Ադրբեջանը Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ չէ: 

Նշենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված ՙԼավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում՚ հայտը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles