Միայն իր գոյությամբ Ռուսաստանը սարսափելի խնդիր է Հայաստանի համար, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր կայացած սեմինար-քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել մշակութաբան Աղասի Թադևոսյանը:
ՙԽնդրի էությունը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը մեծ հաշվով Ռուսաստանի գաղութն է վերջին 200 տարում: Խնդիրը շատ ավելի խորն է: Ռուսաստանի առկայությունը խանգարում է իրական պետական ինստիտուտների կայացմանը Հայաստանում, քանի որ հայ օլիգարխները պաշտպան են փնտրում Ռուսաստանում`այն ի դեմս սեփական պետության ձեռքբերելու փոխարեն՚,- ընդգծել է փորձագետը:
Մշակութաբանն ընդգծել է, որ օլիգարխներից ազատվելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով, նրանց մտածողության մեջ հարկավոր է նոր տարրեր ներմուծել, ինչը կապահովի վերջիններիս մասնակցությունը պետության իդեալական մոդելի կառուցմանը:
ՙՆույնիսկ պետական պաշտոնյաներն են խոստովանում, որ օլիգարխները չեն վճարում հարկերի 60-70%-ը, քանի որ ընդհանրապես հաշվի չեն նստում սեփական պետության հետ, ներդրումներ են կատարում ուր ասես, բայց ոչ Հայաստանում: Դրանում է խնդրի էությունը, և այսօր հասկանալի չէ, թե ինչպես վերացնել դա՚,- ամփոփել է մշակութաբանը: