Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

HSBC Բանկ Հայաստանի հաճախորդները ստացել են Mobile Bank ծառայությունից օգտվելու իրավունք

$
0
0

Նոյեմբերի 28-ին HSBC Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր` Mobile Bank ծառայությունը, որն արդեն գործում է HSBC խմբի ներկայությամբ ավելի քան 25 երկրներում: Վերջերս Globile Finance ամսագիրը HSBC Mobile Bank հավելվածը լավագույնը ճանաչեց աշխարհում շարժական բանկինգի գործող հավելվածների մեջ: Այսօր HSBC Բանկ Հայաստանի հաճախորդները նույնպես Հայաստանում ստացան այդ ծառայույթունից օգտվելու հնարավորություն, որն իր մեջ ընդգրկում է` աշխարհի ցանկացած կետից բանկային հաշվին 24/7 ռեժիմով շուրջօրյա մուտք, վերջին գործարքների ստուգում, ժամկետային ավանդների բացում, մեկ հաշվից մյուսին փոխանցումների իրականացում` ինչպես Հայաստանի սահմաներում, այնպես էլ արտասահմանում: Ծառայության օգտատերերը կարող են նաև ընդունել և ուղարկել հաղորդագրություններ և ծանոթանալ բանկի ծառայություններին ու պրոդուկտներին:

 

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը (Thies Clemenz) նշել է, որ Mobile Bank հավելվածը բանկային գործարքների իրականացման արագ և համար տեսակ է, հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են մշտական շարժման մեջ: «Հավելվածի հայկական շուկա դուրս բերումը մեզ համար կարևոր և ուրախալի իրադարձույթուն է, քանի որ այն ընդգրկում է հաճախորդին աջակցող գործիքների ողջ տեսականին և բանկային հաշիվների կառավարման բոլոր մեթոդները: Այս հավելվածն ընդգրկում է մեր հաճախորդներին մասնաճյուղերի միջոցով ծառայությունների մատուցման տրամադրումը, հնարավորություն տալով նրանց ընտրելու իրենց ֆինանսները կառավարելու ամենահարկարավետ և անվտանգ մեթոդը»,-ընդգծել է բանկի ղեկավարը: Նրա խոսքով, նշված ծառայությունը մատչելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: HSBCnet Mobile Bank հավելվածի միջոցով բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել հավելվածի բոլոր ֆունկցիաներից` iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող կցորդի կամ շարժական հեռախոսի միջոցով: «Հավելվածը նոր ավանդ է թվային տեխնոլոգիաների ոլորտում, որը հաճախորդներին տալիս է իրենց բանկային հաշիվները անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարելու հարմարավետ հնարավորություն»,-նշել է բանկիրը:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսկաան Վարկանիշի, HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են

261,3 մլրդ դրամ, որը բանկին թույլ է տալիս ամրապնդվել առաջատարների հնգյակում, տարեկան աճը`14,7%, իսկ 3-րդ եռամսյակում` 6,4%: Բանկի ընդհանուր կապիտալը նույն օրվա դրությամբ կազմել է 46.8 մլրդ ՀՀ դրամ, տարեկան աճը` 13,6%, իսկ եռամսյակի աճը` 5,1% (3 տեղ): Բանկի վարկային ներդրումները գերազանցել 194 մլրդ դրամը, տարեկան աճը`37.1%, եռամսյակի աճը` 8% (պահպանելով դիրքերը լավագույն հնգյակում): Զուտ շահույթով HSBC Բանկ Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքերը 2014 թվականի առաջին 9 ամիսներին ապահովելով 5,6 մլրդ դրամ, իսկ միայն երրորդ եռամսյակում`2,2 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 42%: Բանկի մասնաճյուղերի ցանցը կենտրոնացված է միայն Երեւանում 9 բաժանմոնք: Բանկն ունի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող 37 հազար հաճախորդ:

 

Նշենք, որ HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.-ն, որի բաժնեմասը կազմում է 70% և Wings Establishment-ը` 30%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles