Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Բաքվին հարաբերությունների որոշակի գծում պահելու Ռուսաստանի ձգտումը պայմանավորված է ոչ միայն Ղարաբաղով, այլև` դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումներով

$
0
0

Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական դաշինքի ձևաչափը լավագույնը չէ Հայաստանի անվտանգության ապահովման համար: Առցանց մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի աշխարհաքաղաքական ֆորումի (Բրյուսել) տնօրեն Մարատ Տերտերովը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական դաշինքի ձևաչափը լավագոյնն է Հայաստանի բազմամակարդակ անվտանգության ապահովման համար` հաշվի առնելով առկա տարածաշրջանային և մշտապես ծագող համաշխարհային սպառնալիքները:

 

 

«Մենք տեսնում ենք, թե ինչպես Ղազախստանի նախագահ Նազարբաևը բարձրացնում է Ադրբեջանի ամբողջականության հարցեր: Եվ որքան ավելի Հայայստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինտեգրվի ԵԱՏՄ-ում, այնքան ավելի կուժեղանա նրա նկատմամբ քաղաքական ճնշումը: Ղազախստանը սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ. դրանք երկու նավթային տերություններ են, որոնք ունեն մի շարք համատեղ գործարար շահեր, նրանք գործում են Արևելք-Արևմուտք միջանցքում: Իսկ Հայաստանում այժմ հաճախ է քննադատություն հնչում կառավարության հասցեին, որը հանրապետության ինքնիշխանությունն ավելի ու ավելի է հանձնում Ռուսաստանին», - նշել է նա:

 

Տերտերովի կարծիքով, վերջերս ՌԴ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների այցը Բաքու ահազանգ է Ադրբեջանին առ այն, որ Մոսկվան նրան ձեռք է մեկնում, ճանաչելով ադրբեջանական պետությունը և այնտեղ կառավարող վարչակազմը, որին այժմ տարբեր հարցերի առնչությամբ քննադատում են Եվրոպայում: Դա պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի ձգտմամբ, Բաքվին պահելով հարաբերությունների որոշակի գծում, ինչն առնչվում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլև` դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումներին:

 

«Չեմ կարող պնդել, որ Ռուսաստանը ձգտում է  Հարավային հոսքի նախագծի ձախողման: Բայց Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է  նախագծի իրացման ընթացքին: Եվ, իհարկե, Երևանում հարցեր են ծագում այս ամենի առնչությամբ, օրինակ` թե դա ինչ կարող է նշանակել իրենց համար: Սկզբունքորեն, այդ հարցերին լավ պատասխաններ չկան: Դա կարող է ավելի մեծ վստահություն հաղորդել Ադրբեջանին իր գործողություններում: Եվ չափազանց նուրբ հարց է, թե Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններն ինչպես կարող են փոխել իրավիճակը Հայաստանի համար », - ամփոփել է Տերտերովը:

 

Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր Հայայտանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական երկխոսություններ հայկական լրատվամիջոցների համար» նախագծի շրջանակում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles