Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանաչ ակտիվիստները մտահոգված են Տավուշի մարզում անտառահատմամբ

$
0
0

 Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) մտահոգություն է հայտնել Տավուշի մարզի անտառների վիճակով: 

ՙՆոյեմբերի 13-ին Armenian Extreme club-ի հետ միասին եղանք Տավուշի մարզի անտառներում` հասկանալու համար իրական պատկերը: Նույնիսկ այս կարճատև այցը մեզ համար հստակ ահազանգ եղավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է: Անթիվ հատված ծառեր, առանց պետհամարանիշի բազմաթիվ բեռնատար մեքենաներ, որոնց մեծ մասը չուներ ծառեր հատելու փաստաթղթեր, մերկացած լեռնալանջեր, անհասկանալի հիմնավորումներ, մեզ տանել պատիվ տալու կամ ահաբեկելու փորձեր անող մարդիկ և այլն, և այլն… Խնդիրն իրականում շատ լուրջ է և համակարգային: Հիմնական պատճառներն են ոչ ճիշտ որոշումներն ու անտառների պահպանման և կառավարման, մեղմ ասած, անհասկանալի վիճակը՚,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:  

Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ՙԷկոԼուրի՚ ղեկավար Ինգա Զարաֆյանը, Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալները գերազանցում են պաշտոնակնա տվյալները 70- 80 անգամ: GIZ հետազոտությունների համաձայն, հանրապետության անտառային տարածքները կազմում են 332 333 հա կամ 11.1%: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2013 թ. Հայաստանում ապօրինի հատվել է 2031 ծառ, մինչդեռ մեկ տարի ավելի վաղ`1860 ծառ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles