Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նոր ուսումնական տարվա սկիզբը կնշանավորվի երթով ընդդեմ բուհերի ուսման վարձի բարձրացման

$
0
0


 Նոր ուսումնական տարվա սկիզբը կնշանավորվի երթով ընդդեմ բուհերի ուսման վարձի բարձրացման: Որպես երթի նախաձեռնող հանդես է գալիս ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը:

Ինչպես օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսում պատմել է միության վարչության նախագահ Գերասիմ Վարդանյանը, երթը կմեկնարկի Երևանի պետական ճարտարապետական համալսարանից, կանցնի Ագրարային, Բժշկական և Տնտեսագիտական համալասարաններով, ինչպես նաև ԵՊՀ-ով: Երթի վերջնական կետը կլինի Կառավարության շենքը, ուր նախատեսվում է հանձնել նամակ ուսման վարձի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

Վարդանյանն անդրադարձել է, մասնավորապես, այն գերշահույթին, որ բուհերը կստանան այդ որոշման արդյունքում: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսման վարձերն ավելի վաղ էլ բարձրացվել են, սակայն անցած տարիներին չեն լուծվել բուհերի տեխնիկական վերազինման, կրթաթոշակների, կրթության որակի բարձրացման և այլ հարցեր:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles