Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

2013թ. առաջին կիսամյակի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն՚ ապահովել է վարկային պորտֆելի 5.5% աճ

$
0
0

2013թ. առաջին կիսամյակի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը)  5.5% աճ` հասցնելով այն մինչև  97.4 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է  76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ:

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են  109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով  4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է  17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը`  12.3 մլրդ ՀՀ դրամ:

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի՚ վարկային պորտֆելի ավելի քան 81 տոկոսը տնտեսության վարկերն են, ընդ որում մեծ մասը`  37%, բաժին է ընկնում արդյունաբերության հատվածին (2-րդ դիրքն ըստ բացարձակ մեծության), առևտրին`17% (9-րդ դիրք), շինարարությանը` 11% (3-րդ դիրք), հանրային սննդին և ծառայություններին` 5,5% (9-րդ դիրք), գյուղատնտեսությանը` 5,3%, (5-րդ դիրք): Վարկային շուկայում բանկի աշխուժացումը հնարավորություն է տվել միայն II եռամսյակում զուտ շահույթն  ավելացնել 40%-ով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles