Շառլ Ազնավուրը Facebook-ի իր պաշտոնական էջում անձամբ հերքել է իբր թուրքական Posta-ին իր տված աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ես այդ հրատարակության հետ ոչ մի հարցազրույց չեմ ունեցել: Ես խորապես վիրավորված եմ այդ ստոր շահարկումներից», - գրել է շանսոնյեն Facebook-ի իր էջում:
Նշենք, որ թուրքական թերթը հրապարակել է իբր Շառլ Ազնավուրի հետ վարած հարցազրույց, որում նա հանդես է գալիս հայ-թուրքական հաշտության անհրաժեշտության վերաբերյալ բավականին բազմանշանակ հայտարարություններով` չնայած պատմության տխուր էջերին: Նա, իբր, հայտարարուն է նաև Թուրքիայի հանդեպ իր մոր սիրո մասին: