Մեծ Բրիտանիան ափսոսում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Երոպայի գործերի նախարար Դևիդ Լիդինգթոնն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:
«Մենք ափսոսում ենք, որ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագրերից և անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, միևնույն ժամանակ, դա Հայաստանի ընտրությունն է», - հավաստիացրել է նախարարը:
Մևնույն ժամանակ, ելույթ ունենալով «ԱԴԱ» համալսարանի ուսանողադասախոսական կազմի առջև, Լիդինգթոնը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշել է, որ իր երկիրը պաշտպանում է այդ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հանյտնել այն առնչությամբ, որ իր վերջին այցից հետո Ադրբեջանում այդ հարցում ոչ մի առաջխաղացում չի եղել:
«20 տարի շարունակ չկարգավորված հակամարտությունը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել, խորացել է միմյանց հանդեպ կողմերի ատելությունը: Շարունակվող հակամարտության ընթացքում երկու կողմից զոհվում են մարդիկ` երիտասարդ զինվորներ: Մարդիկ լքում են իրենց տները: Հաշտության պայմանագիրն այդ մարդկանց թույլ կտա վերադառնալ իրենց տները: Հաշտությունը կստեղծի Հարավային Կովկասի զարգացման և այն բանի հնարավորություն, որպեսզի նա կամրջի դեր կատարի Ասիայի ու Եվրոպայի միջև», - նշել է բրիտանացի նախարարը:
Նրա ասելով, երկու ժողովուրդների միջև շփումներ չկան, և ժամանակի ընթացքում հարաբերությունները վատաց ել են: «Ժամանակի ընթաց քում մեծանում է նաև վտանգը, իսկ հաշտգության ձեռք բերումն ավելի դժվար է դառնում: Որպես Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ` ես ցանկանում են ուղերձ հղել. կողմերը միմյանց պետք է դիտարկեն որպես հնարավոր գործընկեր: Դրանից հետո հակամարտությունը կլուծվի: Գլխավորն այն է, որպեսզի հակամարտությունը կարգավորելիս ուշադրության կենտրոնում լինեն բուն ժողովուրդները», - եզրափակել է նախարարը: