Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԺ փոխնախագահը Մոսկվայում մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը

$
0
0

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: 

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա մասնավորապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման գործընթացին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սերգեյ Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: 

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում: 
Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը եւ Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում:ԱԳՆ. Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել
Երևան: 05.11.14: ԱրմԻնֆո: Նանա Մարտիրոսյան: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, թե հայազգի հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրն ընդունել է թուրքական ՙՈսկե սոսի՚ մրցանակը և հարցազրույց տվել թուրքական ՙPosta՚ թերթին: ՙՇառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և թուրքական մրցանակ չի ընդունել՚,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ թուրքական ՙPosta՚ թերթը հրապարակել է Շառլ Ազնավուրի հետ ՙհարցազրույց՚, որում նա քննադատել է Հայաստանի իշխանություններին, հայտարարել, թե չի ենթարկվում Երևանի հրահանգներին Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև ընդգծել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման անհրաժեշտությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles