Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙCinema Express՚. Տարածաշրջանային նոր նախագիծը հաջողությամբ իրականացվել է Հայաստանում և Վրաստանում

$
0
0

Հայաստանում և Վրաստանում հաջողությամբ իրականացվում է ՙCinema Express՚ տարածաշրջանային նախագիծը: 

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, նախագիծն իրականացվում է ՙՓառատոն անիվների վրա՚ ձևաչափով`հանդիսատեսին ներկայացնելով վերջին տարիների հայկական և վրացական ֆիլմերը, այդ թվում ՝ Ջիվան Ավետիսյանի ՙԹևանիկ՚, Լուսինե Սարգսյանի ՙՇքամուտք՚ լիամետրաժ ֆիլմերը և Դիանա Կարդումյանի ՙԴիալոգներ՚, Հրանտ Վարդանյանի ՙՍպիտակ գառան երազը՚, Օքսանա Միրզոյանի ՙ140 դրամ՚, Ալեքսանդր Բաղդասարյանի ՙՃանապարհ՚ կարճամետրաժ ֆիլմերը: Վրացական կողմից ներկայացված էին Թինաթին Քաջրաշվիլիի ՙՀարսներ՚, Զազա Ուռուշաձեի ՙՄանդարիններ՚ և Ռուսուդան Չկոնյայի ՙԺպտացեք՚ ֆիլմերը: 

Նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել ՙՈսկե ծիրան՚ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ինչից հետո ֆիլմերը ցուցադրվել են Հայաստանում՝ Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանում՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, Թիֆլիս քաղաքներում և գյուղերում: Ծրագիրը կեզրափակվի Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ամփոփիչ մամլո ասուլիսով 2014թ. դեկտեմբերին 4-ին:

ՙCinema Express՚ ծրագիրն իրականացվում է ՙՈսկե ծիրան՚ կինոյի զարգացման հիմնադրամի և Վրաստանի ՙՊրոմեթևս՚ կինոարվեստի կենտրոնի կողմից՝ ՙՀայնրիխ Բյոլ հիմնադրամի՚ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles