Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պատգամավոր. ՀՀ ԱԻՆ և Գյուղնախարարությանը հարկավոր է դատել ցրտահարությունների վերաբերյալ սուտ տեղեկությունների տարածման համար

$
0
0

Հայաստանի արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարություններին հարկավոր է դատել ցրտահարությունների վերաբեյալ սուտ տեղեկություններ տարածելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

 

Նրա խոսքով, օրերս ԱԻՆ-ը տեղեկություններ տարածեց սիբիրյան ցիկլոնի մոտըալուտ գալիքի մասին, որը այն Հայաստան կհասնի հոկտեմբերի 27-29-ը, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով: Գյողնախարարությունը գյուղացիներին խորհուրդ տվեց երկու օրվա ընթացքույմ հավաքել ողջ բերքը: Արդյունքում, բերքհավաքը տեղի ունեցավ ժամանակից շուտ, իսկ ցրտահարույթունների վերաբերյալ տեղեկությունները սուտ դուրս եկան: Պատգամավորը գտնում է, որ այդ գերատեսչությունները պետք է պատժվեն, քանի որ գյուղացիներին սպասվում են մեծ վնասներ, որովհետև նրանք բերքը հավաքեցին ժամանակից շուտ, բայց դրանք արագ իրացնել չեն կարողանա, և հավաքված բերքը գնալով կփչանա: «Կաղամբը և մյուս կուլտուրաները կսկսեն փչանալ, ինչի արդյունքում մեզ սպասում է դեֆիցիտը»,-ասել է Խաչատրյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles