Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նաիրա Զոհրաբյան. Հայաստանում չկա այնպիսի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները չխախտվեն

$
0
0

 Եթե Հայաստանում գտնվի թեկուզ մեկ քաղաքացի, որը հավատում է դատական համակարգի անկախությանը, ապա անհրաժեշտ է նրան ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում ներառելու համար: Ազգային ժողովի ամբիոնից այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  Նրա կարծիքով, բնական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կարմիր թելի նման անցնում են մարդու իրավունքների խախտման դեպքերը, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ խախտումներ չլինեն: Նա նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում 1 մլն քաղաքացի ծայրահեղ աղքատության շեմին է, սակայն նույնիսկ այդ քաղաքացիները, չնայած իրենց սոցիալական խնդիրներին, տարբեր սոցհարցումների տվյալներով, ամենամեծ խնդիրը համարում են կոռուպցիան և անվստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ:

 

«Չեմ կարծում, թե գեթ մեկ քաղաքացի հավատում է դատական համակարգի անկախությանը և այն բանին, որ դատավորները քաղաքական պատվերներ չեն կատարում: Եթե գտնվի գեթ մեկ քաղաքացի, ապա մենք անհապաղ պետք է նրան ներկայացնենք Գինեսի ռեկորդնրի գրքում ներառման համար` որպես էքստրաօրդինար մտածողություն ունեցող մարդու», - նշել է նա:

 

Պատգամավորը հավելել է, որ անչափահազ Շահեն Հարությունյանի նկատմամբ դատավճիռը չի կարելի ներկայացնել այլ կերպ, քան քաղաքական պատվեր: «Ինչպե՞ս կարելի է խոսել արդարության մասին, եթե Շահենին միայն քաղաքական հայացքների համար դատապարտում են 4 տարվա պայմանական ազատազրկման, իսկ «սյունյաց արքունիքի» երիտասարդին արդարացնում են, չնայած այն հանգամանքին, որ նրա արձակած գնդակից մարդ է մահացել ( խոսքը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն - խմբ)», - նշել է նա:

 

Զոհրաբյանը նաև մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել է հարց բարձրացնել պայմանական ազատման հանձնաժողովի աշխատանքի առնչությամբ, որը, նրա կարծիքով, կամ անգործության է մատնված, կամ հակաօրինական գործունեություն է իրականացնում: «Անհրաժեշտ է կամ լուծարել այդ «անկախ» հանձնաժողովը, կամ փոխել նրա գործունեության մեխանիզմները», - նշել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles