Գեոթիմը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելեցին Ամուլսար՝ ծրագրի զարգացման վերահսկողական ամենամյա այցի շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
IFC-ն և EBRD-ը
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի բաժնետերերն են: Լիդիանի դուստր ընկերությանը՝ Գեոթիմ
ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:
IFC-ն և EBRD-ը իրականացնում են տարեկան վերահսկողական այցեր ծրագրի
բնապահպանական, սոցիալական և տեխնիկական բաղադրիչները գնահատելու համար:
Ամուլսարում ավարտվել է ծրագրի որոնողահետախուզական փուլը: Հանքի շահագործման
վերջնական թույլտվությունը ստանալուց և բոլոր բնապահպանական ու սոցիալական
մեղմացման միջոցառումները ապահովելուց հետո, Գեոթիմը նախատեսում է 2015թ. սկսել
հանքի շինարարությունը: Նախնական կապիտալ ներդրումները, ըստ տեխնիկատնտեսական
հիմնավորման, կկազմեն 426 մլն ԱՄՆ դոլար:
IFC-ի և EBRD-ի վերահսկողական պատվիրակությունները կազմված էին բնապահպանական,
սոցիալական զարգացման, երկրաբանական և արդյունահանման ոլորտի մասնագետներից: Նրանք
աշխատանքային հանդիպումներ ունեցան Լիդիանի և Գեոթիմի անձնակազմի հետ, այցելեցին
Ամուլսար, Գնդևազ համայնք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք: Գնահատեցին ընթացիկ
վերականգնողական աշխատանքները, սոցիալական զարգացման ծրագրերը, հանդիպեցին
համայնքի բնակիչների հետ և այցելեցին ապագա հանքի տեղանք: Այցին մասնակցում էին
նաև այն միջազգային փորձագետները, որոնք մասնակցել են հանքի նախագծմանը,
բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանը և տրամադրել են այլ տեխնիկական
աջակցություն:
Ընկերությունը ծրագրում է 2014թ. նոյեմբերին հրապարակել բնապահպանական և
սոցիալական ազդեցության գնահատման զեկույցը, (ԲՍԱԳ) որի առկայությունը պարտադիր
պայման է միջազգային ֆինսավորման համար: Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և
ԲՍԱԳ-ը շահագրգիռ կողմերին կապահովեն անհրաժեշտ տեղեկատվութամբ, ծրագրի
բնապահպանական և սոցիալական հարցերի շուրջ ավելի արդյունավետ հանրային
քննարկումներին մասնակցելու համար:
«IFC-ն
Հայաստանում աջակցում է տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի, որոնք նպաստում են
աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին»,-ասել է IFC-ում ներդրումային ծրագրերի
ավագ համակարգող Կարստեն Ֆյուելստերը,- «Այս ջանքերի շրջանակներում մենք նաև
աջակցում ենք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը:
Թույլտվություն ստանալուց հետո Ամուլսարի ծրագիրը, որը IFC-ի միակն ներդրումն է
Հայաստանում այս ոլորտում, կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել,
ներառյալ՝ երկրի եկամուտների աճը և համայնքներում աշխատատեղերի ստեղծումը: IFC-ն
իր հաճախորդ ընկերությունների և իր կողմից ֆինանասավորվող ծրագրերի, այդ թվում և
Ամուլսարի ծրագրի դեպքում կիրառում է ամենաբարձր բնապահպանական և սոցիալական
չափանիշները: Դա ապահովելու միջոցներից մեկը անցյալ շաբաթվա նման կանոնավոր
մշտադիտարկման այցերն են: Մենք կշարունակենք հետևել, որ ծրագիրը
համապատասխանի IFC-ի չափանիշներին իրականացման ողջ ընթացքում»:
«EBRD-ը նպատակ ունի աջակցելու տնտեսական զարգացմանը այն երկրներում, որտեղ
ներդրումներ է իրականացնում: Այս առումով, Ամուլսարի ծրագիրը տարածաշրջանի և երկրի
վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի: Մենք հետևում ենք, որ մեր
ծրագրերը համապատասխանեն բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին:
Նմանօրինակ այցերը շատ կարևոր դեր են կատարում այդ նպատակին հասնելու համար:
Լիադիանի և Գեոթիմի կողմից իրականացված շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաև
սոցիալական և բնապահպանական աշխատանքները խրախուսելի ենք համարում: Բնապահպանական
և սոցիալական ազդեցության գնահատումը կլինի հաջորդ կարևոր քայլը՝ միջազգային
լավագույն փորձին համապատասխան ծրագրի զարգացման համար: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին
ծանոթանալու հնարավորությունը, մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը
դրա համապատասխանությունը որոշելու համար, ինչպես նաև լայնածավալ հանրային
խորհրդակցությունների արդյունքներին, որոնք ընկերությունը նախատեսում
իրականացնել ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո», - ասել է EBRD-ում բնապահպանության գծով
ավագ մասնագետ Սեմ Ուոկերը:
«Գեոթիմի և Լիդիանի ղեկավարությունը շնորհակալ են IFC-ին և EBRD-ին այցի համար, և
վերահաստատում են էկվատորյան սկզբունքներով սահմանված, ինչպես նաև IFC-ի և EBRD-ի
բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությունը:
Գեոթիմը և Լիդիանը աշխատելու են Ամուլսարի ծրագիրը օրինակելի հանքարդյունաբերական
ծրագիր դարձնելու ուղղությամբ, ապահովելով, որ ծրագրից տնտեսապես շահեն երկիրն ու
համայնքները, և այն սահմանի բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ»,- ասել է
Գեոթիմի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Հիշեցնենք, որ Լիդիան Ինթերնեյշնլը հանդիսանում է «Գեոթիմ» ընկերության միակ բաժնետերը, որը 2006 թվականից լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարի ոսկու հանքավայրում, որը ոսկու արդյունահանման միակ հանքավայրն է, որը հայտնաբերվել է Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո:
Լիդիան
Ինթերնեյշնլ բաժնետոսմսերը շրջանառվում են Տորոնտոյի ֆոնդային բորասյում:
Ընկերության մեծամասնական բաժնետերերի շարքում են IFC-ն և EBRD-ն, որոնք
տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 6.9-ական տոկոսին:
Նշենք նաև, որ 2015 թվականին հանքի շինարարության մեկնարկից, Ամուլսարի ծրագիրը
կապահովի մոտավորապես 1300 աշխատատեղ: Մոտ 770 մարդ մշտական աշխատանք
կունենա հանքի շահագործման տասը տարիների ընթացքում: -