Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները

$
0
0

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: 

Ինչպես հայտնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, այն մեկնարկելու է հոկտեմբերի 16-ից` յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում:

Սեպտեմբերին մի շարք բնապահպաններ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին, որում իրենց մտահոգությունն են հայտնել գայլերի նկատմամբ պետական քաղաքականության առնչությամբ: Մասնավորապես`նշվել է գայլերի պոպուլյացիայի մոնիթորինգ անցկացնելու և միայն գիտական տվյալների հիման վրա միջոցառումների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը:

Աշնան սկզբին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը նշել է, որ շատ ավելի արդյունավետ կլիներ ոչ թե որսալ գայլերին, այլ օրինակ`ստեղծել ֆերմերներին աջակցության ապահովագրական հիմնադրամ: Նրա խոսքով, ֆերմերների զգալի մասը, ովքեր որոշել են անասնաբուծությամբ զբաղվել, իրականում ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցերին. չեն վարձում փորձառու հովիվների, կենդանիների պաշտպանության համար վարժեցված շներ չեն վերցնում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles