Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը լավ հիմք է հիմնական օրենքի բարեփոխումների վերաբերյալ առաջարիկությունների փաթեթ մշակելու համար, որոնք կամրապնդեն ժողովրդավարության սկզբունքները և պայմաններ կստեղծեն երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար: Այդ մասին ասվում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում:
Վենետիկյան փորձագետների համաձայն, նախագիծը հիմնված է երկրրում առկա իրավիճակի հետևողական և լիակատար վերլուծության վրա: Եզրակացության մեջ ընդգծվում է, որ նախագիծը հիմնված է 2005 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումների վրա և կոչված է շտկելու դրա որոշ թերություներ: Եվրոպական փորձագետները պնդում են, որ նախագծի իրավաբանական հիմնավորումները համընկնում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին:
«Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի լիարժեք իրավաբանական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ, ինչպիսին է անցումը կառավարման խորհրդարանական ձևի, ենթադրում են նաև քաղաքական տարր, ինչը պետք է քննարկվի երկրում», - ասվում է եզրակացությունում:
Վենետիկի հանձնաժողովը նաև ընդգծում է, որ պաշտպանում է բարեփոխումների քննարկումներում հասարակությանն ու քաղաքական կուսակցություններին ներգրավելու Հայաստանի իշխանությունների ձգտումը: «Ծրագիրը լուրջ բարեփոխումների համար հնարավորություն է ստեղծում, որը չի կարելի բաց թողնել», - պնդում են եվրոպացի փորձագետները:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում առաջարկվող առավել գլոբալ բարեփոխումը հանրապետության անցում է կառավարման խորհրդարանական ձևի, ինչը ենթադրում է երկրի նախագահի լիազորությունների զգալի կրճատում: Այդ կետը լուրջ տարաձայնություններ է հարուցել Հայաստանի քաղաքական դաշտում: