Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Հայաստանի ընդդիմության խոստումներին չի հավատում: Այդ մասի նա հայտարարել է հոկտեմբերի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Հայաստանում առկա իրավիճակը:
«Ինձ համար կարևոր է Հայաստանի կայունությունը, որին անհրաժեշտ է հայ հասարակության, իշխանությունների, ընդդիմւոթյնա և Սփյուռքի համախմբում և համատեղ աշխատանք», - հայտարարել է Աբրահամյանը: Նա նաև նշել է, որ երկում գոյություն ուեն սոցիալ-տնտեսականն խնդիրներ, և եթե որևէ մեկն ասի, թե ինքը կախարդական փայտիկ, որն ամեն ինչ կլուծի, ապա ինքը կգնա այդ մարդու հետևից: «Բոլորը կամ քննադատում են, կամ փոորձում բացթողումներ գտնել իշխանությասն աշխատանքում, սակայն մենք պետք է նրան օգնենք, փորձենք մեր ավանդը ներդնել երկրի զ արգացման գործում», - ընդհծել է Աբրահամյանը:
Ռուսաստնի հայերի միության նախագահը նաև նշել է, թե արդեն տարիներ շարունակ լսում է խոստումներ, սակայն, նրա կարծիքով, դրանք դատարկ խոսակցություններ են: «Եթե կան լուրջ ծրագրեր և առաջարկություններ, թող քննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ , համոզված եմ, որ նա չի խոչընդոտի նախագծերի իրագորմանը, որոնք նպատակաուղղված են երկրի զարգացմանը», - նշել է նա: Աբրահամյանը նաև նշել է, որ տեսնում է երկրի խնիդրները և կարծում, որ անհրաժեշտ է ոչ թե 12 կետ, որոնք ներկայացրել է ընդդիմությունը, այլ 25 և ավելի: Նա ընդսմին կարծրում է, որ միայն առաջարկությունները բավական չեն, անհրաժեշտ է ներկայացնել դրանց լուծման մեխանիզմներ և ժամկետներ, որպեսզի հնարավոր լինի հասնել լուրջ արդյունքի: «Տեսնելով խնդիրը` հարկավոր է այն լուծել, այլ ոչ թե պահանջել իշխանության հրաժարական», - նշել է նա: Նա նաև մեկնաբանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունը: «Ես ծանոթ եմ Ծառուկյանի հետ, նա լավ մարդ և գործարար է, սակայն այս կամ այն թեկնածուին սատարելու համար անհրաժեշտն է տեսնել նրա նախընտրական ծրագիրը», - նշել է Աբրահամյանը: Նա ընդսմին չի ցանկացել համեմատել Ծառուկյանին և ներկայիս նախագահ Սարգսյանին, քանի որ դա համարել է ոչ կոռեկտ: