Երևանն սպասում է հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ պայմանագրի ստորագրում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Շուրջ 800 անվանման հայկական ապրանքների համար կտրամադրվեն մաքսային արտոնություններ` 4-7 տարվա ընթացքում», - հավելել է նա: Պատգամավորն ընդսմին նշել է, որ ինտեգրման այդ նախագծից ակնկալիքները ռազմավարական և տնտեսական բնույթի են:
Անդրադառնալով Հայաստանի և Ղարաբաղի սահմանում հսկիչ անցակետեր բացելու հնարավորությանը` Սահակյանը խորհուրդ է տվել ավելի քիչ բարձրացնել այդ հարցը, քանի որ, նրա համոզմամբ, ավելորդ աղմուկը կարող է գործին վնասել: Ընդ որում պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին վնասող ոչ մի ք այլ չի ձեռնարկի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կկայանա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստ: Ենթադրվում է, որ այդ նիստում կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիր: