Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՌԱՀՀԿ տնօրեն: Հայաստանը հանցավոր կապիտալով ստրկացման եզրափակիչ փուլ է թևակոխում

$
0
0

 Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններ Հայաստանում չեն լինի`բոլոր միավորումները, որոնք այդքան սպասում էին ընտրություններին, որտեղ Սերժ Սարգսյանն այլևս իր թեկնածությունն առաջադրելու իրավունք չի ունենա, զրկվել են առաջին դեմքի փոփոխությանն առնչվող իրենց առաջարկներն անելու բոլոր հույսերից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: 

ՙՍերժ Սարգսյանը հրաժարվել է նախագահի, վարչապետի պաշտոից, բայց չէ որ նա չի հրաժարվել խորհրդարանի նախագահի պաշտոնից: Տարօրինակ կլիներ, եթե նա դա էլ աներ:

Կարծում եմ, որ այսօր Հայաստանում բռնապետական համակարգի իրավական ձևակերպումը և ճանաչումն ավարտող մեխանիզմների ձևավորման ու վերջնական ներդրման խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում՚,- համոզված է նա: Դա, վերլուծաբանի կարծիքով, հայ հասարակությանը պարտադրված համակարգի օրինականացման վերջին փուլը կհանդիսանա: 

ՙՀՀԿ հայտնի համագումարից հետո բոլորին ուղղակիորեն հայտարարվել է, որ հաջորդ 10 տարում ամեն բան կմնա այնպես, ինչպես կա: Ունեիր 5% խորհրդարանում, հաջորդ ընտրություններին կրկին կստանաս այն: Կփորձես այլ խաղ խաղալ`կկորցնենս ամեն բան: Այլ կերպ ասած`այժմ Հայաստանը հանցավոր կապիտալով ստրկացման եզրափակիչ փուլ է թևակոխում: Այլ գործող անձինք, ազգային հարստության ապօրինի տնօրինողներից, բացի, չկան՚,- ամփոփել է Սարգսյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles