Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վերլուծաբան. Նախագահական ընտրությունների բացակայության պայմաններում Ռոբերտ Քոչարյանը ոչինչ անել չի կարողանա

$
0
0

 Ի տարբերություն խնդիրներ ստեղծող, օրինակ, մարտի 1-ը, նախագահական ընտրությունների մեխանիզմի, խորհրդարանական ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունեն, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: 

ՙԽորհրդարանական ընտրությունները ողջ այդ գործընթացը բաժանում են 131 մասի, և պայմանագրային համակարգն այդ պայմաններում շատ ավելի հեշտ է գործում: Այդ իսկ պատճառով հանրապետականներն այդքան ցանկանում են պահպանել այն, ինչ այսօր ստեղծվել է`մեկ խմբավորման բռնատիրությունը, մնացած խմբավորումների դերերը՚,- նշել է նա:
Այս իմաստով նախագահական ընտրությունները, Սարգսյանի կարծիքով, այսօր մեծ խնդիր են, որը պետք է լուծել`հաշվի առնելով, որ պարագխլի փոփոխությունը կրիմինալ համակարգերում շատ լուրջ քայլ է: ՙԲոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-ին, երբ Քոչարյանին փոխարինեց Սարգսյանը: Չէ որ կոնֆլիկտ առաջացավ ոչ միայն հասարակության և բռնապետական համակարգի, այլ նաև համակարգի ներսում՚,- համոզված է վերլուծաբանը: 

Այս պայմաններում Սարգսյանը վստահ է, որ նախագահական ընտրությունների բացակայության պայմաններում Ռոբերտ Քոչարյանը բոլորովին ոչինչ անել չի կարողանա: Իսկ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում անցկացնում են խոշոր սեփականատերեր-ֆեոդալները, ովքեր ձայներ են գնում և մեծ գումարներ վճարում պատգամավորական մանդատների համար: ՙՍահմանադրության բարեփոխման գործընթացի էությունը գոյություն ունեցող պատկերի ամբողջականությունը պահպանելու մեջ է: Իրավական շրջանակները փոխվում են`համոզելու համար հասարակությանը և մյուս միավորումներին, որ ամեն բան փոխվել է, երբ իրականում ոչինչ չի փոխվել՚,- ամփոփել է վերլուծաբանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles