Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի ինքնաթիռի անսարքության պատճառով նրա թռիչքը «Զվարթնոց» օդանավակայանից հետաձգվել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են երկրի ավիացիոն շրջանակներում, այժմ հայ մասնագետներն աշխատում են վերացնել անսարքությունը:
Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում արդեն կայացել է պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Դրան նախորդած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: