Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոբուսն ընկել է ձորակը, կա 18 տուժած

$
0
0

Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոբուսն ընկել է ձորակը, ինչի հետևանքով 18 մարդ է տուժել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության Դիլիջանի բաժնից, վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 09:15-ին մոտ Դիլիջանի ոլորաններում: 

Այժմ պատահարի վայրում աշխատում են ՙՇտապ օգնության՚ աշխատողներ, փրկարարներ, ոստիկաններ: Բոլոր տուժածները տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, մնացած 14-ինը` միջին ծանրության: Հայտնի են նաև տուժածների անունները. Արմինե Գրիգորյան, Կարինե Սարդյան, Ցողիկ Պողոսյան, Նաիրա Գալստյան, Գրետա Զաքարյան, Կարինե Վարդանյան, Դերենիկ Մայիսյան, Արմեն Մաղաքյան, Նաիրա Գրգորյան, Համլետ Պետրոսյան, ով ավտոբուսի վարորդն է: Նաիրա Գալստյանին տեղափոխել են Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:

Ավելացնենք, որ ավտոբուսի մեջ եղել են Փարաքար գյուղի դպրոցի մանկավարժները, որոնք ուղևորվել էին Հաղարծին` էքսկուրսիայի:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles