Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արա Աբրահամյան. Կստեղծվի Համահայկական խորհուրդ, որը կզբաղվի հայկական լոբբիստների աշխատանքի համակարգմամբ ողջ աշխարհում

$
0
0

Հայաստանն ու ողջ աշխարհի հայերը համատեղ ուժերով պետք է պայքարեն ընդդեմ արտագաղթի, աղքատության և գործազրության հանրապետությունում, հայտարարել է ռուսաստանցի խոշոր գործարար, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:

 

«Գոյություն ունեցող խնդիրների համար ողջ մեղքը մենք չպետք է բարդենք պետության վրա, մենք պետք է յուրաքանչյուրս մեր տեղում ուժերիս ներածին չափով լուծենք առկա խնդիրները», - հայտարարել է Աբրահամյանը: Նա նաև անհրաժեշտ է համարել ամենամյա տնտեսական համաժողովների անցկացումը ողջ աշխարհի հայ գործարարների մասնակցությամբ: «Մենք պետք է համախմբենք հայկական ներուժը, պետք է ներկայացնենք Հայաստանում որոշակի ներդրումային ծրագրեր և իրագործենք դրանք, ՀՀԿ և ՌՀՄ պատրաստ են այդ ուղղությամբ համագործակցել Սփյուռքի բոլոր կառույցների հետ», - հավաստիացրել է Աբրահամյանը:

 

Նա նաև հաղորդել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ կստեծղվի Համահայկական խորհուրդ, որը կհամակարգի հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքը ողջ աշխարհում և կլուծի սփյուռքի կառույցների խնիրները:

 

Պետք է ստեղծվի Հայաստան-Սփյուռք-Արցախ համագործակցության նոր մոդել, ինչի արդյունքում կհաջողվի բարձրացնել հայկական գործոնի դերը ողջ աշխարհում», - ամփոփել է Աբրահամյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles