Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

2015 թվականին Ամերիաբանկը նախատեսում է կորպորատիվ պորտֆելը հասցնել 520 մլն. դոլարի, պահպանելով առաջատարի դիրքերը Հայաստանի բանկային համակարգում

$
0
0

2015 թվականին Ամերիաբանկը նախատեսում է կորպորատիվ պորտֆելը մեծացնել 70 մլն.դոլարով, մինչև 520 մլն. դոլար, պահպանելով առաջատարի դիրքերը Հայաստանի բանկային համակարգում: Այսօր կայացած ճեպազրույցում նման կանխատեսությամբ է հանդես եկել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի ղեկավար Գագիկ Սահակյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, և միաժամանակ ճշգրտելով, որ 2014 թվականի ավարտին բանկի պլաններում արդեն ամրագրված է 460 մլն.դոլարի սանղակը:

 

Նրա խոսքով, դա լիովին հասանելի ցուցանիշ է, քանի որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն արդեն կազմել է 430 մլն.դոլար, որտեղ միայն վարկերը (առանց ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների) կազմել են 405 մլն.դոլար: Ընդ որում, կորպորատիվ պորտֆելի գծով Ամերիաբանկի և մյուս բանկերի ցուցանիշների միջև եղած տարբերությունը 3-րդ եռամսյակում կլինի ավելի էական, քան 2-րդ եռամսյակում էր:

 

Նա նշել է, որ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կորպորատիվ հաճախորդների մասնաբաժինը կազմում է 82%: Բանկի առաջնահերթություններն ըստ վարկավորման ոլորտների պահպանվում է ՓՄՁ, վերականգնվող էներգետիկայում, լեռնա-մետալուրգիայում, սննդի և վերամշակվող արդյունաբերությունում, ինչպես նաև գյուղատնտեսությունում: Բանկը տարեսկզբից վարկային պորտֆելը մեծացրել է 29.4%, մախատեսելով մինչև տարեվերջ արագացնել աճի տեմպերը մինչև 40%: Բանկը միաժամանակ ապահովել է նաև խոշոր բիզնեսի վարկավորման 13.2% աճ: Ինչ վերաբերվում է վերականգնվող էներգետիկային, ապա Գ.Սահակյանն ընդգծել է, որ այդ հատվածի վարկերի 80%-ը սպասարկում է Ամերիաբանկը, հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 17 մլրդ.դրամի վարկային պորտֆել: «Մեզ համար սա հետաքրքիր ուղղություն է, որի վրա մենք դնում ենք հիմնական շեշտը, մասնավորապես, խոսքը գնում է փոքր ՀԷԿ-երի մասին, և այստեղ մենք պատրաստ ենք գործ ունենալ երկարաժամկետ նախագծերի հետ, անգամ որոշակի ռիսկերի պայմաններում: Այս ուղղության համեմատ առևտրի հատվածը վարկավորման առումով ավելի ռիսկային է, բայց բանկային տարբեր պրոդուկտների կիրառման առումով այն բանկին հետաքրքրում է, ընդ որում, վարկավորում ենք ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածածխ առևտուրը: Մենք շատ արագ ենք արձագանքում համաշխարհային փոփոխություններին: Այսօր էլ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման պայմաններում մենք հեռանկարներ ենք տեսնում հայկական գյուղմթերք արտադրողների համար` արտահանման առումով: Օրինակ, սննդի արդյունաբերության արտադրանքը (վերամշակող ձեռնարկությունները), ջերմոցային տնտեսությունները»,-հավելել է Սահակյանը, հիշեցնելով, որ Ամերիաբանկը Հայաստանում առաջինն սկսեց ֆինանսավորել ջերմոցային տնտեսությունները, 2013 թվականին շատ արագ թափ հավաքելով այդ ոլորտում, նկատելով այստեղ մեծ ներուժ և ներդրումների արագ վերադարձ:

 

Ինչ վերաբերվում է լեռնա-մետալուրգիական ոլորտին, մասնավորապես, խոսելով Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող խոշոր ձեռնարկությունների մասին, նա կարծիք է հայտնել, որ միջազգային գների տատանումներն այդ ոլորտում կարող են առաջացնել լուրջ պրոբլեմներ, որոնք կարող են մեղմել այդ ձեռնարկությւոնների կողմից լուրջ ձևավորված անվտանգության բարձիկը: «Իրավիճակի բարդացման դեպքում մենք շահագրգռված ենք օգնել մեր հաճախորդներին: Եվ անկախ Ռուոսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից, դա արտահանման առումով հետաքրքրիր պրոդուկտ կարող է լինել»,-հայտարարել է Գ.Սահակյանը:

 

«Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելիս մենք կիրառում ենք անհատական մոտեցումներ, կախված յուրաքանչյուր վարկառուի պահանջներից, սկսած անհրաժեշտ պրոդուկտի ընտրությունից և վերջացրած վարկավորման պայմաններից, և իհարկե, հաշվի առնելով բանկի հնարավորություններն այս կամ այն զիջումների գնալու և այս ոլորտում վարկավորելու առումով»,-նշել է նա:

 

Գ.Սահակյանը, կանխատեսելով բանկի կորպորատիվ վարկավորման պորտֆելի դինամիկան, հաղորդել է, որ Ամերիաբանկի 2014 թվականի ռազմավարական զարգացման ծրագրով ամրագրված է 27.5% աճ, բայց մինչև սեպտեմբեր այդ սանդղակը կբարձրացվի, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա վերջին այս ցուցանիշի աճը նախատեսվում է 35%: Բանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է մոտ 50 մլն.դոլար, տարեկան աճը`43%, իսկ միայն հունվար-օգոստոսին` 17%: Բանկի ֆակտորինգային պորտֆելը կազմել է 15 մլն.դոլար, լիզինգային պորտֆելը` ավելի քան 5 մլն.դոլար, փաստաթղթային ակրեդիտիվները` ավելի քան 29%, բանկային երաշխիքները`մոտ 18 մլն.դոլար: Երկրի առևտրի ֆինանսավորման շուկայում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմում է ավելի քան 40%:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել են 343 մլրդ դրամ (1 տեղը ՀՀ բանկային համակարգում): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են մոտ 55%: Ըստ ոլորտների դասակարգման դեպքում բանկի վարկային պորտֆելն ունի հետևյալ տեսքը. արդյունաբերություն - 33.5 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 17,2% - ը), գյուղատնտեսություն - մոտ 67 մլրդ դրամ (34.4%); շինարարություն -  5.4 մլրդ դրամ (2.8%); տրանսպորտ և կապ - 4.8 մլրդ դրամ (2.5%); առևտուր - 20,4 մլրդ դրամ (10.5%): «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը կորպորատիվ և մանրածախ բանկային համապարփակ ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերն է «Ամերիա գրուպ» CY ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է կապիտալի 100%-ը: -


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles