Հայաստանը կարևորում է մշակութային ժառանգության պահպանությունը Սեւծովյան տարածաշրջանում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այս առումով նա ողբերգական է անվանել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման բազմաթիվ փաստերն Ադրբեջանում և Թուրքիայում: Որպես հայկական մշակութային ժառանգության ոչնչացման օրինակ`նա նշել է Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը:
ՙՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի նման բարբարոսությունը, որն ուղղված է ոչ միայն հայկական պատմամշակութային ժառանգության, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհի պատմական ժառանգության դեմ՚,- ասել է Շարմազանովը: