Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանական սադրանքները վտանգում են ողջ սևծովյան տարածաշրջանի կայունությունը

$
0
0

 Հայաստանը շահագրգռված է փոխգործակցության խորացմամբ Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակում, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ արտագնա նիստում իր բացման խոսքում:

 

Նա նշել է, որ սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագոծակցության զարգացման համար մեծ ներուժ կա հատկապես էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում: «Անհրաժեշտ է խթանել ներդրումները տարածաշրջանային ենթակառուցվածքներում», - հայտարարել է Շարմազանովը:

 

Տարածաշրջանային համագործակցության թխանման համատեքստում նա առանձնացրել է գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Խոսելով որոշակի ղարաբաղյան հիմնախնդրի մասին` Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում, Բաքվի կազմակերպած դիվերսիոն ներթափանցումները, որոնք հանգեցրեցին երկու կողմում մարդկային կորուստների, իրական սպառնալիք են տարածաշրջանային կայունության համար: Դատապարտման արժանի են նաև Ադրբեջանի ներկայացուցիչների ռազմաշունչ սպառնալիքները, ինչպես նաև Բաքվի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքը»:

 

Մինչդեռ, ընդգծել է նա, հայկական կողմը շահագրգռված է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման հիման վրա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles