Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աշոտ Մանուչարյան. Թե’ Արևմուտքը, թե’ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

$
0
0

 Թե’ Արևմուտքը, թե’ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

ՙՄիայն ղարաբաղյան հակամարտության կողմերը կարող են կարգավորել այդ հիմնախնդիրը՚,- վստահ է նա: Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքանով էր արդյունավետ Հայաստանի կոմպլիմենտար քաղաքականությունը`Մանուչարյանը հեգնանքով հարցրել է`մ՞իթե Հայաստանը երբևէ սեփական քաղաքականություն է ունեցել: ՙՎերջինիս ողջ կոմպլիմենտարիզմը կայանում է այն բանում, որ սկզբից մի քեռին է կանչում իր մոտ և ասում`այսպես արա, իսկ հետո մյուսը`ասելով հակառակն արա՚,- ասել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles