Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սեյրան Օհանյան. Հայկական կողմերի համար անընդունել են միակողմանի զիջումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

$
0
0

 Ռազմաշունչ հռետորաբանությամբ և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում խախտումների միջոցով Բաքուն ուժ է ցուցադրել`բանակցային գործընթացի վրա ազդելու նապատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը շփման գծում սադրանքների միջոցով փորձում է միակողմանի զիջումներ կորզել և Հայաստանին ու Արցախին հակամարտության կարգավորման`իրեն շահավետ լուծում պարտադրել: 

ՙՄենք փոխադարձ պայմանավորվածությունների կողմնակից ենք, որոնք կհանգեցնեն Արցախի ինքնորոշմանը՚,- ընդգծել է նա: Օհանյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ հայկական կողմը հանդես է գալիս  խաղաղ ճանապարհով կարգավորման հասնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել Հայաստանի և Արցախի սահմանները: Ըստ որում, նախարարը նշել է, որ տվյալ պահին իրավիճակը ինչպես ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին կայուն է: 







Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles