Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների հետևանքով «Էյր Արմենիա» ընկերությունը չի կարողացել վճարել աէրոնավիգացիոն ծառայությունների դիմաց

$
0
0

Ռուսաստանի օդային երթևեկության պետական կորպորացիայի հանդեպ հայկական Էյր Արմենիա ավիաընկերության պարտքերը պարտքերը գոյացել են ոչ թե ավիաընկերության մեղքով, այլ կապված են տեխնիկական պրոբլեմների հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Էյր Արմենիա ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:

 

Նրա խոսքով, պրոբլմը կայանում է նրանում, որ, ըստ պայմանավորվածության,  փոխանցումներն իրականացվում էին ԱՄՆ դոլարով: Սակայն, ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՄՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները: Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո ընկերույթունը համաձայնության է եկել, որ տվյալ գումարները կփոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով, ասել է Ավետիսյանը:

 

Նա նշել է, որ Էյր Արմենիա ավիաընկերության ժամկետանց պարտքը ռուսական կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և կմարվի սեպտեմբերի 21-ին: Ընթացիկ պարտքը կմարվի ըստ ժամանակացույցի, հավելել է տնօրենը: «Էյր Արմենիա ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը չի դադարեցվի և թող ընկերության հաճախորդներն ու ուղևերները չանհանգստանան»,-ասել է Ավետիսյանը:

 

Նշենք, որ ռուսասկան ԶԼՄ-ները, հղում կատարելով Ռուսաստանի Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի հաղորդագրությանը, ոչ ճշգրիտ լուրեր էին տարածել այն մասին, որ սեպտեմբեևրի 21-ից Ռուսաստանը պարտքերի պատճառով դադարեցնում է Էյր Արմենիա ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումն իր օդային տարածքում, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 1.1 մլն.դոլար: Էյր Արմենիա ավիաընկերության ժամկետանց պարտքը ռուսական կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլար, իսկ ընթացիկ պարտքը` 700 ԱՄՆ դոլար, նշված է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Էյր Արմենիա ավիաընկերությունն օրական 2-3 չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա (Վնուկովո), շաբաթական մեկ չվերթ իրականացվում է դեպի Եկատերինբուրգ, 3 չվերթ` Կրասնոդար և Պետերբուրգ, մեկական չվերթ` Նիժնի Նովգորոդ և Սամարա և շաբաթական երկու-ական չվերթ`դեպի Սոչի:

 

Էյր Արմենիա ավիաընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել է որպես օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: 2013 թվականի հոկտեմբերին ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչը հնարավոր դարձավ սնանկացած ազգային ավիափոխադրողի` «Արմավիայի» մենաշնորհի վերացումից հետո: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է հայկական միակ ուղևորափոխադրող ավիաընկերությունը: Ընկերությունը նախատեսում է ակտիվացներ թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, դուրս գալ եվրոպական շուկա, ինչպես նաև սկսել թռիչքների իրականացումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ:-կ-

 

 

 

 

 

 

 

 

 

Կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաղորդագրության հետ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է բոլորին, որ դեռ մեկ ու կես ամիս առաջ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» բոլոր փոխանցումները  կատարվում էին առանց խնդիրների՝ դոլարով: Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները:

 

Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ տվյալ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով:

 

Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք փոխանցումներ  ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել:

Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպությունը» մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ) փոխանցումները իրականացնելու համար:

Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն:

 

«Էյր Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ ավիաընկերությունը իրականացնում և իրականացնելու է իր չվերթները՝ ըստ չվացուցակի: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles