Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շտեֆան Ֆյուլե. Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի

$
0
0

Եվրահանձնակատարն ափսոսանք է հայտնել, որ ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների ԱՆ ղեկավարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը բացակայում է հայկական պատվիրակությունը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այդ մասին ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների ԱՆ ղեկավարների հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա նշել է, որ Եվրամիությունը նույնպես ջանք կգործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար:

Ֆյուլեն նաև հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչու Ղրիմը ՙզավթած՚ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, իսկ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ դեռ չկան: Եվրահանձնակատարը նշել է, որ Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles