Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անելիք Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում նոր «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը

$
0
0

«Անելիք Բանկը» շարունակում է ընդլայնել իր կողմից տրամադրվող «Պարզ-Արագ» վարկատեսակների փաթեթի շրջանակը` հաճախորդներին ներկայացնելով իր նոր` «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով` առավելագույը մինչև 2.000 ԱՄՆ դոլարի չափով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը կազմում է 5%, առավելագույնը` 16.3%:

 

«Անելիք Բանկի նոր վարկային պրոդուկտները ստեղծվում են մեր հաճախորդների առաջարկությունների ուսումնասիրման հիման վրա: Այս նոր վարկատեսակն ունի մի քանի առավերություններ, մասնավորապես` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման հաճախորդը կարող ստանալ վարկ մինչև 2,000 ԱՄՆ դոլար, հինգ տարի ժամկետով: Եթե դուք ծրագրել եք ձեռք բերել կենցաղային տեխնիկա կամ կահույք, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը, ապա «Անելիք Բանկը» ձեզ կօգնի իրականացնել ձեր ծրագրերը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

 

Նշենք, որ Բանկում շարունակվելու են աշխատանքները սպառողական վարկավորման ակտիվացման ուղղությամբ և մինչև տարեվերջ նախատեսվում է մանրածախ վարկավորման պորտֆելի աճը հասցնել մինչև 46,2 տոկոսի:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, մի շարք մանրածախ վարկային պրոդուկտների ակտիվ ներդրման շնորհիվ Անելիք Բանկը ցուցադրեց բանկային շուկայի համար աճի բարձր տեմպեր, ընդ որում, ինչպես սպառողական, այնպես էլ մանրածախ վարկավորման գծով: Այսպես, 2014-ի առաջին կիսամյակում բանկի սպառողական վարկերի ծավալն աճել է 35% (անկումը ընդհանուր շուկայում` 28.5%), իսկ ֆիզիկական անձանց վարկերն աճել են 40% (աճն ընդհանուր շուկայում`միայն 8.2%): Երկրորդ եռամսյակում բանկի սպառողական վարկավորման ծավալն աճեց 19%, ֆիզիկական անձանց վարկավորումը` 21%, իսկ տարեկան կտրվաքծով այս ցուցանիշների աճը համապատասխանաբար կազմել է 48.5% և 53.3%: Մի շարք մատչելի և պահանջված մանրածախ վարկային պրոդուկտների ագրեսիվ և կանխամտածված ներդրման միջոցով Անելիք Բանկը 2014-ի հուլիսի 1-ին ձևավորեց 19.3 մլրդ.դրամի սպառողական վարկերի պորտֆել, այս տարվա առաջին եռամսյակում ցատկելով դեպի առաջատարների տասնյակ և երկրորդ եռամսյակում հաստատվելով TOP-10-ում:

 

Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank SAL բանկը, որը 2013-ի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95% հասցրեց մինչև 100%-ի: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles