Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սփուռքահայ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ

$
0
0

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներին և ողջունել սեփական արմատները ճանաչելու նրանց ձգտումը, նշելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ում չափազանց կարևորվում և քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենիքը բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ՝ հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով. Հայաստանն ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է  ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:

 

«Ողջունելի և խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Այժմ դուք մեր սիրելի Հայաստանի դեսպաններն եք աշխարհում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին:

 

2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:

 

«Որտեղ էլ որ լինեն աշխարհով մեկ սփռված հայերը` պետք է կարևոր համարեն Հայաստանի տնտեսության զարգացումը: Ուրիշ էլ ո՞վ պետք է հոգա երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության մասին, եթե ոչ՝ մենք: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և աշխատասեր: Հարկավոր է միայն հիշել, որ աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

 

Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին:

 

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles