Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ. Եվրոպան պարտավոր է պաշտպանել քրիստոնեությունը, սկսելով Ղարաբաղից, որը նրա պատվարն է

$
0
0

Եվրոպան պարտավոր է պաշտպանել քրիստոնեությունը, սկսելով Ղարաբաղից, որը նրա պատվարն է: Այդ մասին նշվում է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի` վերջերս հրատարակված ՙԺամանակի նշանակները՚ գրքի գլուխներից մեկում: ՙՔրիստոնեական արժեքները Եվրոպայում օրեցօր խամրում են, իսկ նրա ապագան վտանգված է: Մահմեդական ճնշման դեմ միայնակ պայքարող Ղարաբաղը քրիստոնեության դարպասն է, և նրա ծաղկումն սկսվում է հենց Ղարաբաղից՚, - համոզված է գրքի հեղինակը: 

Ավելացնենք, որ Միկլոշկոյի անունը ներառված է Ադրբեջանի ՙսև ցուցակում՚` ԼՂՀ այցելած մյուս անցանկալի անձանց հետ միասին: Խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելությամբ ԼՂՀ այցելած Միկլոշկոն Եվրամիությանը կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles