Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ը իջեցրել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները

$
0
0

 Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագների զգալի իջեցման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թ. սեպտեմբերի 1-ից: Նոր սակագները կգործեն Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ըստ նոր սակագների` անվճար րոպեների փաթեթի օգտագործումից հետո բոլոր տեղական  ելքային զանգերը դեպի Beeline-ի ֆիքսված ցանց համարներ կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ): Ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր, ինչպես նաեւ Beeline ցանցի ներսում միջքաղաքային զանգերն ու դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերը կարժենան  5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ)։

 

«Մեր նպատակը հաճախորդներին ավելի մոտ լինելն է, որի համար մենք անում ենք հնարավոր ամեն ինչ: Քաղաքային ֆիքսված հեռախոսակապի մեր նոր սակագները ոչ միայն նշանակալիորեն ավելի ձեռնտու են, այլեւ էապես ավելի պարզ են ու հասկանալի: Այժմ անվճար սահմանաչափը գերազանցող բոլոր տեղական զանգերը, ինչպես նաեւ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ցանկացած ֆիքսված համարներ բոլոր զանգերը կարժենան 5 դրամ մեկ րոպեի համար», - նշել է գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագների վերաբերյալ լրացուցիչճ տեղեկություններին կարելի է ծանոթանալ : www.beeline.amկայքում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles