Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դավիթ Բաբայան. Եզդիների հարցի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը նրան բնորոշում է որպես նացիստական պետություն

$
0
0

Եզդիների հարցի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը վկայում է, որ խոսքը վերաբերում է նացիստական պետությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում եզդիների բնակեցմանը հակազդելու Ադրբեջանի կոչը ԵԱՀԿ-ին:

 

«Նրանց համար ավելի ընդունելի է եզդիների ցեղասպանության շարունակումը, քան նրանց փրկությունը, նույնիսկ, եթե մի քանի մարդ կարողանա ինչ-որ կերպ հասնել մինչև Լեռնային Ղարաբաղ», - նշել է Բաբայանը: Այդ համատեքստում նա հավելել է, որ միջազգային հանրությունը նման հայտարարություններից հետո պետք է պատժամիւոցներ սահմանի այդ պետության նկատմամբ: «Փաստորեն, Ադրբեջանի հայտարարությունը եզդիների ցեղասպանության շարունակություն է», - նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Նրա ասելով, ավելի վաղ Արցախը քաղաքական դիրքորոշում էր արտահայտել այդ հարցի նկտամամբ: «Մենք կարծում ենք, որ տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն: Միջազգային հանրությունը և համապատասխան մարմինները պետք է հակազդեն: Մենք նաև կարծում ենք, որ եզդիները հայ ժողովրդի մի մասն են, նրանք մեզ հետ  միասին անցել են բոլոր դժվարությունները, փաստորեն, մենք ունեն ընդհանուր ճակատագիր, համենայն դեպս` վերջին մի քանի հարյուրամյակներում, ուստի այն, ինչ տեղի է ունենում եզդիների հետ, մենք հավասապես վերագրում ենք հայ ժողովրդին, այսինքն, եզդիների ցեղասպանությունը հայ ժողովրդի ցեղասպանություն է: Ահա ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք նաև արտահայտվել են այն մասին, որ պատրաստ ենք մեր ուժերի սահմաններում աջակցություն ցույց տալ, իսկ թե այն ինչ տեսքով կլինի, ցույց կտա ժամանակը», - եզրափակել է Բաբայանը:

 

Ինչպես արդեն հաղորվել է, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել հակազդել «Լեռնային Ղարաբաղում եզդիների ապօրինի բնակեցմանը»: «Նման փորձերն ու գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին և հակասում Ժնևի չորրորդ կոնվենցիային», - ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանն ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել էր, որ Եզդիների համաշխարհային միությունը որոշել է Արցախում բնակեցնել 200 եզդի ընտանիքների, որոնք բռնության ենթրակվել Իրաքի հյուսիսում: Նրա ասելով, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու եզդի ընտանիքներին և սատարել նրանց դժվար պահին: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է եզդիների ընդունել Իրաքից: Նրա ասելով, ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքի եզդի բնակչության նկատմամբ իրականացվող գործողությունները:

 

Իրաքի հյուսիսում զինված հակամարտությունն սկսվել է Մոսուլի վրա «Իրաքի և Լևանտի իսլամակամ պետություն» կազմակերպության մեկշաբաթյա հարձակումից հետո: Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի շուրջ 500 հազար բնակիչներ փախել են քաղաքից: ԻԼԻՊ գրոհայիններն իրենց գրաված տարածքներում զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Հայտնի է, առնվազն, մի քանի հարյուր մահապատժի ենթարկվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են քրիստոնյան փոքրամասնության և եզդիների զանգվածային բնաջնջմամբ: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, հակամարտության գոտում արդեն 10 հազարից ավելի քրիստոնյա ու եզդի է զոհվել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles