Մեծ քաղաքականությունում Ռեջեփ Էրդողանի հակահայկական հայտարարությունները մանրուք են: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մինասյանը: Նա ճիշտ է համարում Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ԱԳՆ մակարդակով մասնակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը:
«Երդմնակալությանը Հայաստանի մասնակցության բազմաթիվ հակառակորդներ վկայակոչում են հայերի հասցեին Էրդողանի վիրավորական հայտարարությունները, սակայն մեծ քաղաքականությունում նմանօրինակ հայտարարությունները մանրուք են: Այդ միջոցառմանը Երևանի մասնակցությունը նշանակում է Թուրքիայի հետ որոշակի շփումների պահպանում, ինչն ավելի կարևոր է և ավելի ճիշտ, քան` կամուրջներ այրելը», - հայտարարել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: