ՀՀ քաղաքացու գերեվարման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներն ապատեղեկատվություն են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, օգոստոսի 26-ին ադրբեջտանական ԶԼՄ-ները հաղորդումներ էին տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես, «Ենի Մուսավաթի» հաղորդման համաձայն, իբր 55-ամյա տղամարդը հատել է սահմանը` ապաստան խնդրելով Ադրբեջանից:
Հովհաննիսյանի ասելով, սակայն, Հայաստանի ԶՈՒ աչալրջորեն են կատարում ամենօրյա ծառայությունը, և սահմանի հատման մասին տեղեկատվությունը հակառակորդի ԶԼՄ-ների հերթական անհեթեթությունն է: