Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հատուկ առաջարկ Orange Ինտերնետի բաժանորդների համար

$
0
0

Ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար արդեն հասանելի է Orange-ի նոր հատուկ առաջարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը 12 ամսով կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 21/6 Մբ/վ մոդեմը 1 դրամով: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո, բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ մինչև 512 Կբ/վ արագությամբ:

 «Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ ինտերնետ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հայկական սպառողին: Մեր նոր առաջարկն ինտերնետ ծառայությունների օգտատերերին հնարավորություն է տալիս Orange-ին միանալ  ավելի մատչելի պայմաններով: Փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալից բացի, այս հատուկ առաջարկից օգտվող բաժանորդները կկարողանան գիշերային ժամերին գերարագ ինտերնետն օգտագործել միանգամայն անվճար»,- նշել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության  գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկից կարող են օգտվել նաև Orange Ինտերնետի այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Բոլոր ինտերնետ ծառայությունների մանրամասները կարելի է գտնել հետևյալ հղումով`  http://www.orangearmenia.am/internet/internet-hima/:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles