Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրք-վրաց-ադրբեջանական միության վերաբերյալ հայտարարությունները ԼՂՀ հետ շփման գծում Բաքվի անհաջող սադրանքների հետևանք են, կարծում է ռուսաստանցի քաղաքագետը

$
0
0

Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման մասին հայտարարություններին հարկավոր է վերաբերվել առողջ թերահավատությամբ մեծ բաժինով: Այդ մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Ազգային ռազմավարության խնդիրները» հանդեսի գլխավոր խմբագիր Աջար Կուրտովը` մեկնաբանելով Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Նախիջևանում:

 

«Այդ հանդիպման ժամանակ լիարժեք փաստաթուղթ չի ընդունվել: Իսկ առանց նման պայմանագրի բոլոր հայտարարություններն ավելին չեն, քան` դիվանագիտական խորամանկություն: Նախ` այդպիսի հանդիպման ընթացքում երբեք չի կարող ընդունվել նման ակտ` երեք երկրների ռազմաքաղաքական միության հիմնադրման շուրջ պայմանագիր: Դա հասկանում է ցանկացած ոք, ով փոքրիշատե գլուխ է հանում քաղաքականությունից: Չէ որ հանդիպել են պաշտպանության նախարարները, իսկ նման կարևոր պայմանագրերը միշտ ստորագրում են պետությունների ղեկավարները: Երկրորդ հանգամանքը.  այժմ Վրաստանում իրավիճակն ամենևին պարզ չէ հատկապես ռազմական գերատեսչության շուրջ: Երկու կողմերը` նախագահն ու վարչապետը, «ծածկոցը քաշում են` յուրաքանչյուրն իր վրա», ձգտելով իրենց վերապահել  երկրի զինված ուժերի հրամանատարության բարձրագույն ներկայացուցիչների նշանակման լիազորությունները (մասնավորապես, խոսքը վերաբերում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնին): Այդ դիմակայությունն արտացոլում է Վրաստանում առկա ընդհանուր բարդ իրավիճակը` Բիձինա Իվանիշվիլիի` իր պաշտոնից ստվեր անցնելուց հետո», - ասել է Կուրտովը:

 

Եվ այդ իրադրությունում, ընդգծել է փորձագետը, դժվար է ինչ-որ սկզբունքային քայլեր ակնկալել անվտանգության արտաքին քաղաքական ասպեկտներում:

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը, ապա, Կուրտովի ասելով, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, և այդ իմաստով լիովին ինքնուրույն չէ ամեն մի նոր ռազմական դաշնակից ընտրելիս: «Այդ առումով Վրաստանն Անկարայի համար, ընդհանրապես, չի կարող շատ մեծ հետաքրքրություն ներկայացնել, քանի որ վրացիները թուրքերի հետ կողք-կողքի չեն մարտնչի ոչ հույների, ոչ էլ սիրիացիների դեմ: Նման բան պատկերացնելը, գործնականում, անհնար է: «Այլ բան է Հարավային Կովկասը: Ես կարծում եմ, որ Թուրքիան նույնպես Հարավային Կովկասի մի  մասն է, և նա, բնականաբար, ներքաշված է տեղական քաղաքականության մեջ: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բաքվի և Անկարայի միջև առանց այդ էլ գոյույթուն ունեն ռազմաքաղաքկաան բնույթի պարտավորություններ, որոնք, ի դեպ, գործնականում իրագործվում են (մասնավորապես` ադրբեջանցի զինվորականների ուսուցման գործում): Այդ դեպքում ու՞մ է հարկավոր նոր պայմանագիրը: Դրա իմաստը կարող է լինել միայն ևս մեկ մասնակցի` Վրաստանի ներգրավումը: Սակայն այդ վարկածը ես արդեն վերը քննադատության եմ ենթարկել: Այսինքն, իմ հետևությունը սա է. Բաքվի քաղաքական գործիչները հերթական անգամ որոշել են դիվանագիտական և քաղաքական ակտիվություն ցուցադրել այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին իրենց չհաջողվեց ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` ավելացնելով  ռազմական սադրանքները ԼՂՀ հետ շփման գծում», - ամփոփել է Ա.Կուրտովը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles