Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ին հացադուլ կհայտարարի

$
0
0

 ԱԻՄ առաջնորդ , Հայաստանի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշել է սեպտեմբերի 8-ին հացադուլ հայտարարել: Իր ակցիան Հայրիկյանը կանցկացնի նախագահի նստավայրի մոտ: Քաղաքական գործիչը մտադիր է պահաջել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությունը լիովին ձախողել են և պետք է դա հրապարակավ ընդունեն: «Մենք մեր հարևաների վերաբերյալ համարժեք որոշումներ չենք կայացնում: 21-րդ դարում միայն Պուտինի նման աննորմալը կարող է պատերազմ հրահրել, իսկ մենք առաջ ենք ընթանում` Ռուսաստանի պոչից բռնած: Դրան հարկավոր է վերջ տալ», - հայտարարել է նա:

 

Նրա ասելով, իր բազմաթիվ կողմնակիցներ իրեն հորդորում են հետ կանգնել այդ մտադրությունից, կարծելով, որ հացադուլը, որպես բողքի ձև, արժեզրկված է երկրում: Սակայն քաղաքական գործիչը պնդում է, որ հացադուլ են հայտարարում այն դեպքում, երբ փորձում են ուշադրություն հրավիրել ինչ-որ խնդրի վրա, ուստի այդ քայլը հարկավոր է համարել արդարացված: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles