Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին առաջարկում է արտոնություններ տրամադրել Հայաստանի սահմանապահ գյուղերի բնակիչներին

$
0
0

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին»«Հայաստանի սահմանամերձ համայնքների մասին» օրինագիծ, որը նախատեսում է բարձրացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալական պաշտպանության մակարդակը: Պատգամավրոն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

 

Նրա ասելով, նախագիծը ձեւավորվել է հուլիս եւ օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների եւ պայմանավորվածության արդյունքում: Փաշինյանն առաջարկում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետեւյալ արտոնությունները՝

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարների մասով:

բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում:

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու եւ երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles