Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը չպետք է շարունակվի Ղարաբաղում: Եվ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում դիմակայությունում Ադրբեջանին Թուրքիայի ամեն տեսակ աջակցության խոչընդոտելու համար: Օգոստոսի 7-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին ադրբեջանական դիվերսիաներին Թուրքիայի մասնակցություն չի եղել, քանի որ Անկարան այսօր առանց այդ էլ բազմաթիվ այլ, սեփական խնդիրներ ունի: Այդուհանդերձ, Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Եվ Թուրքիայի ԱԳՆ վերջին միակողմանի ցավակցությունները Բաքվին` ԼՂՀ հետ շփմնա գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու առնչությամբ, այդ քաղաքականության շարունակման ևս մեկ վկայություն են», - համոզված է թուրքագետը:
Շաքարյանն ընդսմին չի բացառել ապագայում Ղարաբաղի շուրջ լայնածավալ դիմակայությունում Անկարային ներքաշելու Բաքվի փորձերը: Նրա գնահատմամբ, ադրբեջանցիներն ակնկալում են ավագ եղբայրների աջակցությունը. զինամթերք, տեխնիկա, ռազմական ուժ` պատերազմի վերսկսման դեպքում, ինչպես եղավ 90-ական թվականներին: