Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ պաշտպանության նախարարը Սոչիից լիարժեք խաղաղություն չի ակնկալում

$
0
0

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից լիարժեք խաղաղություն չի ակնկալում: Այդ մասին նա հայտարարել է այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում:

Սպասվում է, որ Սարգսյանը և Ալիևը կհանդիպեն օգոստոսի 8-9-ը Սոչիում: Հանդիպումը տեղի կունենա վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների պայմաններում:

ՙՓորձը ցույց է տալիս, որ հակառակորդը գիտակցաբար սահմանին իրավիճակը սրում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին նախորդող ժամանակահատվածներում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ առաջիկա հանդիպումը հնարավորություն կընձեռի կառուցողականություն հաղորդել տարվող բանակցություններին: Միայն բանակցային գործընթացը կարող է խթան հաղորդել վերջնական կարգավորման ձեռքբերմանը՚,- նշել է նախարարը:

Օհանյանը միաժամանակ ընդգծել է, որ առանձնակի լավատեսություն չի տածում հանդիպումից` սահմանում հանգստության և խաղաղության հաստատման առումով: Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության մակարդակի բարձրացումն առաջվա պես ակտուալ է:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles