Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ինչպես հաղորդում է IRNA լրավական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ի8անի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիե Աֆխամը:
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հարևան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ վարել համաձայնության հասնելու համար: Նա ափսոսանք է հայտնել վերջին ռազմական բախման արդյունքում զինծառայողների մահվան առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ արել:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ծրագրում են օգոստոսի 8-9-ը հանդիպել Սոչիում: Անցած շաբաթ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծացել է: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի անգամ հյակական տարածք ներթափանցման փորձեր են ձեռնարկել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, 25 մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 5 զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրավիճակի սրման առնչությամբ կողմերին կոչ են արել հարգել հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: