Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական կողմի համար պատերազմը տարածքների հանձնումից հրաժարվելու միակ այլընտրանքն է: Այլ կերպ ասած` հենց այդ պատճառով մենք արդեն մի քանի ամիս կանխատեսում ենք ռազմական գործողությունների վերսկսում: Այդ մասին օգոստոսի 4-ին լրագրողներին հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Եթե Սոչիում Սերժ Սարգսյանը չվախենա Իլհամ Ալիևի սպառնալիքներից և չգնա պայմանավորվածության որոշակի տարածքների հանձնման շուրջ, Հայաստանի նախագահն այնտեղից կվերադառնա նոր պատերազմի մասին լուրերով: Ուստի պատերազմի վերսկսման մասին մենք պետք է խոսենք արդեն այսօր, հասարակությանը նախապատրաստենք սցենարին, քանի որ իշխանությունների ներկայիս դիրքորոշումը կարող է հանգեցնել այնպիսի ժամանակների, երբ ոչ ոք չի ցանկանա մարտնչել: Մենք արդեն պետք է փողոց դուրս գանք մեր զինծառայողների սպանության դեմ բողոքի ակցիաներով: Եվ միայն պատերազմի սկզբի մասին խոսել սկսելով կարելի կլինի դրանից խուսափել», - հայտարարել է նա:
Եղիազարյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հենց Սոչիում կընթանա Հայաստանի իշխանությունների ռուսամետ քաղաքականության հետևանքով, ովքեր ապավինում են միայն Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով, նրանց կարծիքով, ի զորու է կանխել նոր պատերազմը: Այդ համատեքստում ազատամարտիկը համոզված է, որ «արդեն եկել է ժամանակը երկչոտ և անգործունակ մարդկանց խնդրելու` իջնել քաղաքական ասպարեզից»: