Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել

$
0
0

 Հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ  ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, առայսօր ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:

Հիշեցնենք, որ ձկնային տնտեսություններին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով Արարատյան դաշտավայրում ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով: Իրավիճակը կայունացնելու նպատակով անցած տարվանից ապօրինի արտեզյան հորերի փակման գործընթաց է սկսվել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles