Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանը միացել է մարդկանց առևտրի դեմ պայքարի Համաշխարհային օրվան

$
0
0

Հայաստանը միացել է մարդկանց առևտրի դեմ պայքարի Համաշխարհային օրվան, որը նշվում է հուլիսի 30-ին: Այդ օրը հռչակլվել է ՄԱԿ-ի կողմից` Բելառուսի Հանրապետության նախաձեռնությամբ:

 

Ինչպես հուլիսի 30-ին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանը, 2012-2014 թվականներին Հայաստանում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, որոնցով հայտնաբերվել և տուժած են ճանաչվել 39 անձինք, մեղադրանք է առաջադրվել 29 անձանց:

 

Այդ առնչությամբ Գրիգորյանը քաղաքացիներին հորդորել է զգոնություն դրսևորել և չընդունել կասկածելի աշխատանքի առաջարկներ, երբ չափազանց կարճ ժամկետում խոստանում են մեծ շահույթ:

 

Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն իր հերթին վկայակոչել է մարդկանց առևտրի դեմ պայքարին առնչվող ԱՄՆ Պետդեպարտամենտի 2014 թվականի զեկույցը, որի համաձայն, Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ-ում, որը հայտնվել է թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքար իրականացնող երկրների առաջին խմբում:

 

Ավելացնենք, որ Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է առաջին անգամ: Այդ առնչությամբ Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն հույս է հայտնել, որ Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհայն օրվա շնորհիվ կբարձրանա թրաֆիքինգի խնդրի մասին քաղաքացիների իրազեկման մակարդակը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles